Բրեմենի «Վերդերի» հարձակվողական կիսապաշտպան Միլոտ Ռաշիցան կարող է հայտնվել Դորտմունդի «Բորուսիայում», հաղորդում է RTV Dukagjini-ը:
Կոսովոյի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Ջեյդոն Սանչոյի փոխարինող, ով ամռանը կարող է լքել գերմանական ակումբը:
Նշվում է, որ «Վերդերը» 40 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար:
Բունդեսլիգայի այս առաջնությունում Ռաշիցան մասնակցել է 16 հանդիպման ՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: