Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը (երկուսն էլ՝ + 109 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), ինչպես հայտնի է, գտնվում են Իրանում:
Ռաշտ քաղաքում անցկացվում է օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:
Այսօր` փետրվարի 3-ին, ծանրահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը: 81 կգ քաշայինների պայքարը կսկսվի Երևանի ժամանակով 17:30 –ին, իսկ 96 կգ քաշայիններինը` 20:00-ին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Վաղը հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը: