NBA-ում անցկացվեցին կանոնավոր մրցաշրջանի ևս երկու հանդիպումներ: «Միլոուկի Բաքսը» հյուրընկալեց «Ֆենիքսին» և հաղթեց 129: 108 հա՛վով: «Բաքսից» ամենաարդյունավետ խաղացողը Յանիս Ադետոկունբոն էր (30 միավոր): Հյուրերից 32 միավոր վաստակեց Դևին Բուկերը:
Երեկոյի մեկ այլ խաղում «Հյուսթոն Ռոքեթսը» հաղթեց «Նյու Օռլեանին» (117: 109): Ջեյմս Հարդենը վաստակեց 40 միավոր: 22-ական միավոր վաստակեցին Ռասսել Ուեսթբրուքը և Բեն Մակլեմորը: Հյուրերից 28 միավոր վաստակեց Բրենդոն Ինգրեմը: