Փետրվարի 2-ին Բրազիլիայի Սերիա Բ-ում «Ֆիգուեյրենսեն» ընդունել էր «Ավայիին» սեփական հարկի տակ և պարտվել: Հանդիպման ընթացքում տեղի էր ունեցել տհաճ միջադեպ, որի պատճառով խաղը ընդհատվել էր 21 րոպեով:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Ավայի» կիսապաշտպան Բրունո Սիլվան, մտնելով փոխարինման, որոշեց հրահրել տանտերերի երկրպագուներին ՝ ժեստերով ցույց տալով խաղի ընթացիկ հաշվիվը ՝ 2:0 հօգուտ «Ավայիի»:
Խռովությունները սկսվեցին տրիբունաներից ՝ հանգեցնելով զանգվածային կռիվների երկրպագուների և իրավապահների միջև: Որոշ ժամանակ անց «Ֆիգուեյրենսեի» երկու երկրպագու ներխուժեցին խաղադաշտ: Նրանցից մեկը վազեց դեպի հյուրերի պահեստային նստարան, իսկ պահեստային նստարանին նստած ֆոտբոլիստներից մեկը բռնեց երկրպագուին և նրան գցեց գետնին:
Հենց այդ պահին հայտնվեց Սիլվան, ով ամբողջ ուժով հարվածեց երկրպագուի գլխին, բայց նաև պատահական դիպավ իր թիմակիցին: Ոստիկանները ցավալի հարված ստացած երկրպագուին հեռացրին խաղադաշտից, նրա առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
WHAT ON EARTH! A Figueirense fan rushed to the Avai bench near the end of the game.
— Nitwik Football (@NitwikFootball) February 3, 2020
While a substitute player tackled him to the ground, Bruno Silva comes out of nowhere and kicks the fan in the head! 😱 pic.twitter.com/XRCACGAwfR