Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի ներքին առաջնության 22-րդ տուրի՝ «Մոնպելյեի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպը:
«Իմ և Մբապեի միջև ոչ մի անձնական կոնֆլիկտ չկա: Սա միջադեպ էր խաղացողի և մարզչի միջև, որտեղ ֆուտբոլիստը չէր ցանկանում լքել խաղադաշտը, իսկ մարզիչը, նման որոշման համար, ուներ բոլոր անհրաժեշտ պայմանները»,-ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ խաղի 68-րդ րոպեին Տուխելը Մբապեին փոխարինել էր, ինչն էլ առաջացրել էր ֆուտբոլիստի զայրույթը: Տուխելը 15 վայրկյան խոսել էր ֆրանսիացու հետ, սակայն Մբապեն, ձեռքով ցույց տալով անգոհունակության ժեստ, նստել էր պահեստայինների նստարանին: