«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի ներկայիս կազմի մասին.
«Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր անցնում են մեր դպրոցն ու ունեն այն մտածելակերպը, որը ես ցանկանում եմ ստեղծել այս թիմում: Հենց դա էլ «Մանչեսթեր Յունայթեդի» մշակույթն է: Ես գիտեմ, որ մենք նման չենք սըր Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակաշրջանի թիմին, բայց մենք ունենք ֆուտբոլիստներ` ճիշտ մենթալիտետով:
Ինձ համար սա բարդ աշխատանք է, առաջին քայլերը: Անհնար է մնալ այս ակումբում, երբ ամբողջովին չես տրվում թիմին: Երբ ես եկա, թիմը լավ վիճակում չէր: Իհարկե, մենք սըր Ալեքսի թիմը չենք, որը հաղթել է Անգլիայի առաջնությունում:
Այս տղաները մեծ հաղթանակների փորձ չունենք, բայց դա, անկասկած, տեղի կունենա առաջիկա մի քանի տարում: Դա այն է, ինչի համար մենք աշխատում ենք»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: