«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 22-րդ տուրի` «Ֆիորենտինայի» հետ խաղում երկու գոլ է խփել 11-մետրանոցից: Թուրինյան թիմը 3:0 հաշվով հաղթանակ է տարել:
34-ամյա պորտուգալացին դարձել է «Յուվեի» երկրորդ ֆուտբոլիստը, որն Իտալիայի առաջնությունում 9 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դարձել: Ավելի վաղ նման բան հաջողվել էր Դավիդ Տրեզեգեին 2005 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:
9️⃣ — @Cristiano is the 2nd Juve player to score in 9️⃣ successive Serie A matches, after David Trezeguet from October to December 2005. #JuveFiorentina #SerieA
— Gracenote Live (@GracenoteLive) February 2, 2020
Ռոնալդուն առաջնության վերջին 9 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 19 գոլի հեղինակ է դարձել մրցաշարում, նա լավագույն ռմբարկուների ցանկում առաջատարն է: Առաջատարը «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմմոբիլեն է (23):