«Բարսելոնայի» 31-ամյա խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարծիք է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի աշխատանքի մասին, ինչպես նաև պատմել է, որ հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր հեռանալ ակումբից.
«Մտածում էի հունվարին հեռանալ թիմից: Վալվերդեի օրոք լավագույն ժամանակները չապրեցինք: Վատ ժամանակներ էին, բայց հիմա ամեն ինչ անցյալում է: Կարող եմ միանշանակ ասել, որ «Բարսելոնայում» կային բաներ, որոնք ինձ դուր չէին գալիս»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին «Սևիլիայից», տրանսֆերի արժեքը կազմել է 18 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա խորվաթ ֆուտբոլիստն Իսպանիաի առաջնության 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:
Վալվերդեի գլխավորությամբ ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկակական անգամ էլ հաղթել է երկրի Գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններով: 2020 թվականի հունվարի կեսին Կիկե Սետյենը փոխարինեց Էռնեստո Վալվերդեին կապտանռնագույնների գլխավոր մարզչի պաշտոնում: