ATP-ի` փետրվարի 3-ին թարմացված վարկանիշային աղյուսակում Australian Open-2020-ի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է առաջին հորիզոնական:
Australian Open-ի ֆինալիստ, ավստրիացի Դոմինիկ Տիմը դարձել է աշխարհի չորրորդ ռակետը, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը` 9րդ, իսկ բելգիացի Դավիդ Գոֆենը`10-րդ:
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքերն ու վարկանիշային աղյուսակի 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
ATP վարկանիշ. փետրվարի 3
1 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 9720
2 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 9395
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 7130
4 (5). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)` 7045
5 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան)` 5960
6 (6). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)` 4745
7 (7). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)` 3885
8 (8). Մաթեո Բերետինի (Իտալիա)` 2905
9 (10). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա)` 2700
10 (11). Դավիդ Գոֆեն (Բելգիա)` 2555
… 17 (17). Կարեն Խաչանով (Ռուսաստան)` 1995
Կյանքի դասեր Australian Open-ից․ Բառախաղ ու կիրք․ այս ամենն ամեն ինչ արժեր