«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Oն բարձր է գնահատել կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիին.
«Լավագույն խաղացողը, ում հետ ես երբևէ խաղացել եմ: Ես բախտ եմ ունեցել խաղալ շատ ուժեղ խաղացողների հետ: Եթե մենք խոսում ենք Մեսսիի մասին, ապա նա օտարածին տարր է երկրային ֆուտբոլում: Նա չունի անալոգներ, նա միակն է: Շատերն ասում են, որ նա այդքան էլ լավ չէր լինի, եթե նա այլ ակումբի կազմում խաղար, բայց ես այլ կարծիք ունեմ:
Բայց եթե ընտրելու լինեմ միայն մեկին, ապա ես կընտրեի ոչ թե Լեոին, այլ Անդրես Ինյեստային: Խաղադաշտում նրա բոլոր գործողությունները սուպեր հանճարեղ են»,- մեջբերում է Սամուելին Iz-ն: