«Միլանի» հարձակվող Դանիել Մալդինին իր նորամուտն է նշել իտալական թիմում` մասնակցելով Ա Սերիայի 22-րդ տուրի`«Վերոնայի» հետ խաղում (1:1):
18-ամյա հարձակվողը ավելացված ժամանակում է դաշտ դուրս եկել ու չի հասցրել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:
Դանիել Մալդինին «Միլանի» նախկին ավագ, ներկայիս տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինիի կրտսեր որդին է, ինչպես նաև «Միլանի» նախկին ավագ Չեզարե Մալդինիի թոռը:
Մալդինիներն ընդհանուր առմամբ 955 հանդիպման են մասնակցել Ա Սերիայում. Պաուլոն` 647, Չեզարեն`347:
Դանիել Մալդինին 2000-ականներին ծնված առաջին ֆուտբոլիստն է, որը «Միլանի» կազմում Իտալիայի առաջնության հանդիպման է մասնակցել:
Մալդինի-կրտսերի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: