ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալ Վալտեր Ֆերնանդոն բացատրել է, թե ինչու է խափանվել ֆուտբոլիստի տրանսֆերն «Աթլետիկո».
«Անձամբ Կավանին պատրաստ էր համաձայնվել աշխատավարձի նվազեցման ու ստանալ ավելի քիչ, քան հիմա ՊՍԺ-ում: Բայց «Աթլետիկոն» չկարողացավ իրեն թույլ տալ նրա տրանսֆերը ֆինանսական տեսանկյունից, իսկ ֆրանսիական ակումբը չցանկացավ իջեցնել նրա արժեքը: Մադրիդյան թիմը պատրաստ չէր այդ գործարքին:
Դուք կարծում եք, որ Էդինսոնը գրեթե մեկ ամիս չխաղաց ՊՍԺ-ում, իսկ ես որպես գործակալ, հրաժարվեցի՞ գործարքից, քանի որ բավականաչափ հրաժարագին չկար, ու թույլ չտվեցի՞ կատարել նրա` Աթլետիկոյում խաղալու երազանքը: Եթե ամեն ինչ գումարի մեջ լիներ, Կավանին վաղուց կմեկներ Անգլիա`«Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Չելսի»,- Կավանիի գործակալի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխությանը, սակայն իսպանական ակումբն այդպես էլ չկարողացավ փարիզեցիների հետ համագործակցության գալ տրանսֆերի շուրջ: ՊՍԺ-ն ցանկանում էր 20 մլն եվրո ստանալ 32-ամյա ֆուտբոլիստի վաճառքից: Կավանիի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք կփորձեն հաջորդ ամառ ստանալ ուրուգվայցուն:
Մի օր կպատմեմ, թե ինչու չկայացավ Կավանիի տրանսֆերը. Աթլետիկոյի նախագահ