Հոլանդական Էրեդիվիզիի 21-րդ տուրի խաղում «Այաքսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ ՊՍՎ-ի նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը գրանցեց Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Քուինսի Պրոմեսը, ով առանձնացավ 35-րդ րոպեին: Այս գնդակը դարձավ ընթացիկ առաջնությունում 11-րդը ֆուտբոլիստի համար:
«Այաքսը» վաստակեց 50 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 36 միավորով ՊՍՎ-ն հինգերորդ տեղում է: