AS պարբերականին ուշագրավ փաստ է հայտնի դարձել:
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» մինչև Կիկե Սետյենի նշանակումն ակտիվ բանակցություններ է վարել մի շարք մարզիչների հետ:
Նշվում է, որ կատալոնական թիմի ղեկավարությանը մերժել են 5 մասնագետներ՝ Չավին, Կումանը, Պոչետինոն, Ալեգրին և Պիմյենտան:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Գավաթի խաղարկությունում «Աթլետիկոյին» պարտվելուց հետո «Բարսելոնան» պաշտոնանկ է արել Էռնեստո Վալվերդեին՝ պաշտոնում նշանակելով Կիկե Սետյենին: