Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վառանը պատմել է, որ թիմակից Ֆերլան Մենդինն Սուրբ Ծննդյան առթիվ աղյուս են նվիրել.
«Մենք Մենդիին աղյուս նվիրեցինք, քանի որ մարզումների ժամանակ նա երբեմն շատ ուժեղ հարվածում է թիմակիցների ոտքերին: Նա գիտի, որ սա կատակ է:
Մենդեին շատ լավն է պաշտպանությունում: Նա մարմնի հիանալի կառուցվածք ունի: Նա շատ է օգնում թիմին:
Մարսելոն ևս գիտի, թե նա ինչ որակներ ունի: Դա հիանալի է: Լավ է, որ թիմում մրցակցություն կա»,- Վառանի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Մենդեին «Ռեալ» է տեղափոխվել «Լիոնից» 2019 թվականի ամռանը 48 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում 18 հանդիպման է մասնակցել: Պաշտպանի ակտիվում 2 գոլային փոխանցում կա: