Մելբուրնում ավարտվել է Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց մենապայքարի եզրափակիչը: Grand Slam-ի 2020 թվականի առաջին մրցաշարում հաղթանակ է տարեկ սերբ Նովակ Ջոկովիչը: 4 ժամ 3 րոպեում նա 6:4, 4:6, 2:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել է ասվտրիացի Դոմինիկ Տիմին:
Տիմը 5 կրկնակի սխալ է թույլ տվել ու 12 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը: Ջոկովիչի ակտիվում 9 էյս կա ու 5 կրկնակի սխալ: Սերբը կարողացել է Տիմի մատուցումից հետո 5 գեյմ հաղթել. 5 բրեյք-փոինթ հնարավոր 12-ից:
Նովակը կարողացել է պաշտպանել տիտղոսը: Նա անցած տարի ևս հաղթեց Մելբուրնի մրցաշարում: Բացի դա, Ջոկովիչը կարիերայի ընթացքում 17-րդ անգամ հաղթեց Grand Slam-ի մրցաշարերում, և 8-րդը՝ Australian Open-ում (2008, 2011, 2012, 2013, 2015, 2016, 2019, 2020):
Դու այսօր քեզ հայտնի դարձրիր. Ջոկովիչը՝ AO-ի եզրափակչի մրցավարին