Լա Լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Խետաֆեն» արտագնա խաղում հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին» (2:0):
Գոլերի հեղինակ են դարձել Դամիան Սուարեսը և Խայմե Մատան:
Այսպիսով, «Խետաֆեն» վաստակեց 39 միավոր և ներկայումս գտնվում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում ՝ առաջ անցնելով «Վալենսիայից» և «Սևիլայից», որոնք իրենց խաղերը կանցկացնեն ավելի ուշ: