«Ռեալը» մադրիդյան դերբիում նվազագույն հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»:
«Արքայական» ակումբի մարզչական ղեկին Զինեդին Զիդանը 129-րդ հաղթանակն է տարել: Ֆրանսիացին այդ արդյունքով գերազանցել է Ժոզե Մոուրինյուին (128 հաղթանակ):
«Ռեալի»՝ ամենաշատ հաղթանակ գրանցած մարզիչների ցանկում Զիդանը 3-րդն է: Նրան գերազանցում են Միգել Մունյոսը (357) և Վիսենտե դել Բոսկեն (133):