«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերթական անգամ խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթելու կարևորության մասին.
«Մեզ չեն գնահատելու միայն խաղով, այլ նաև արդյունքներով: Ամեն ինչ պարզ է. նախորդ մրցաշրջանն անհավանական էր, սակայն որոշներն ասում էին. «Բայց դուք չեք հաղթել Չեմպիոնների լիգան»:
Հասկանում եմ, որ եթե այդ տիտղոսին չտիրանանաք, «Մանչեսթեր Սիթիում» իմ աշխատանքն անհաջող կհամարվի:
Ինձ դուր է գալիս աշխատել այս ֆուտբոլիստների հետ, որոնք դեռ շատ խաղեր են հաղթելու: Հավառտում ենք, որ շատ հաղթանակներ կունենանք և կմոտենանք տիտղոսներին»,- մասնագետի խոսքն է մեջբերել Goal.com-ը: