Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բարնլի» սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» հետ: Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի ՝ 0:0 հաշվով:
Առաջին խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ մի քանի անգամ կարող էին հաջողության հասնել: «Արսենալի» կազմում երկու լավ հնարավորություն կորցրեց Օբամեյանգը: «Բարնլիի» կազմում իր գոլային պահերը չկարողացավ օգտագործել Ջեֆրի Հենդրիկը:
Երկրորդ խաղակեսում էլ մենք ականատես եղանք հետաքրքրիր պայքարի, որտեղ երկու թիմերն էլ կարող էին գոլերի հեղինակ, սակայն, դա նրանց այդպես էլ չհաջողվեց:
Այսպիսով, երկու թիմերն էլ վաստակեցին 31 միավոր և գտնվում են 10-11-րդ հորիզոնականներում: