Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Դիլիջանը» շարունակում է տրանսֆերային շուկայում ակտիվ լինել:
Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմին է միացել 25-ամյա կոլումբացի կիսապաշտպան Բրավո Օկամպո Ֆրանցիսկա Խավիերը: Ակումբում կխաղան նաև 24-ամյա ուկրաինացի պաշտպան Յուրի Ռոգոժկինը և 28-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Օլեքսանդր Բեհաշովը: