Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» հետ:
Հանդիպումը ակտիվ սկսեցին հյուրերը և մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին: Առաջին խաղակեսի միջնամասում տանտերերը կարողացան հավասարեցնել խաղը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռուդիգերը առաջ մղեց իր թիմին: 54-րդ րոպեին Բարնսը՝ հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Իսկ ահա 64-րդ րոպեին Չիլուելը օգտվեց դարպասապահի սխալից և առաջ մղեց «Լեսթերին» :
Սակայն, Ռուդիգերը այս անգամ էլ կարողացավ հավասարեցնել հաշիվը: 71-րդ րոպեին նա գլխի ևս մեկ հարվածով խփեց իր երկրորդ գնդակը:
Այսպիսով, «Լեսթերը» վաստակեց 49 միավոր և 8 միավորով առաջ անցավ չորրորդ հորիզոնականում գտնվող «Չելսիից»: