Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Լայպցիգը» ոչ-ոքի խաղաց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ (2։2):
Առաջնության նախկին առաջատարի կազմում գոլերը հեղինակեցին` Պատրիկ Շիկը և Քրիստոֆեր Նկունկուն:
«Բորուսիայի» կազմում մրցակցի դարպասը գրավեցին` Ալասան Պլեան և Յոնաս Հոֆմանը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում Պլեան կարմիր քարտ ստացավ՝ իր ակումբին թողնելով 10-ը ֆուտբոլիստներով:
Այսպիսով, «Լայպցիգը» վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ 1 միավորով զիջելով «Բավարիային»:
Մյունխենգլադբախի «Բորուսիան» իր ակտիվում ունի 39 միավոր և Դորտմունդի «Բորուսիայի» հետ կիսում է 3-4-րդ տեղերը։