Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Աթլետիկոյի» դեմ խաղից հետո կիսվել է հանդիպման իր տպավորություններով։
«Ինձ դուր չեկավ թիմի խաղը առաջին կեսում։ Դա խաղացողների մեղքը չէր, այլ իմ պատասխանատվության տակ էր։ Այդ իսկ պատճառով ես փոփոխություն կատարեցի՝ դաշտից հանելով Կրոսին ու Իսկոյին, բայց կարող էին լինել նաև այլ խաղացողներ։ Փոփոխությունը պետք էր։
Պաշտպանվելը բոլորի աշխատանքն է։ Դա այն է, ինչ մենք պետք է անենք։ Երբ մենք կորցնում ենք գնդակը, բոլորը պետք է մտածեն պաշտպանության մասին։ Երկրպագուները ուզում են տեսնել թիմի, որը պայքարում է։ Այսօր այդպես էլ եղավ»,-ասել է Զիդանը խաղից հետո։
Հիշեցնենք, որ «Ռեալը» 46 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։