Երևանի «Ուրարտուի» մարզաբազայում «Ալաշկերտն» ընկերական խաղում 2-1 հաշվով առավելության է հասել ռուսական «Արմավիրի» նկատմամբ:
Երևանյան թիմից աչքի ընկան Տիագո Կոելյոն ու Նիկիտա Տանկովը: Այս օրերին «Ալաշկերտը» մարզական հավաք է անցկացնում ՀՀՖ տեխնիկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: