«Յուվենտուսի» կիսապաշտպան Մարկո Պյացան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Անդերլեխտ»:
24-ամյա խորվաթ ֆուտբոլիստը բելգիական ակումբում է հանդես գալու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Անդերլեխտը» խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք չի ունենա:
Պայմանագրում կա կետ, ըստ որի՝ ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը կարող է ավելացվել մեկ տարով:
Պյացան ընթացիկ մրցաշրջանում գավաթային 1 հանդիպման է մասնակցել: