Տրանսֆերային պատուհանի ավարտից ժամեր առաջ հերթական գործարքն է կատարվել:
«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայում»: Գործարքի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո:
Գերմանական ակումբը 25 միլիոն եվրոյով իրավունք կունենա գնել թուրք ֆուտբոլիստի տրանսֆերը:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Ջանը 8 հանդիպման է մասնակցել: