«Պալմեյրասի» կիսապաշտպան Մատեուշ Ֆերնանդեշը կդառնա «Բարսելոնայի» խաղացող: Այդ մասին հայտնում է AS-ը։
21-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնական ակումբը վճարելու է 7 միլիոն եվրո:
Ֆերնանդեշը կատալոնացիների հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի: Այնուամենայնիվ, տրանսֆերը իրականացնելուց անմիջապես հետո «Բարսելոնան» բրազիլացուն վարձավճարով կուղարկի «Վալյադոլիդ»: