Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է տրանսֆերային անցուդարձի մասին.
«Ես գոհ եմ: Լավ կլիներ, եթե հարձակվողի էլ ձեռք բերեինք: Մեզ հարձակվող էր պետք, որպեսզի թիմի խաղը բալանսավորվեր, և կարողանայինք պայքարել 3 ճակատով: Բերգվեյնը հիանալի խաղացող է: Նա մեզ շատ կօգնի ապագայում: Կարծում եմ, որ այլևս ֆուտբոլիստ ձեռք չենք բերի, բայց քանի որ տրանսֆերային պատուհանը փակ չէ, ամեն ինչ հնարավոր է, բայց ես գոհ եմ այս պահին մեր կազմից»,- sky sports-ին ասել է Մոուրինյոն: