Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում էր ձեռք բերել «Բորնմութի» հարձակվող Ջոշուա Քինգի տրանսֆերը, սակայն մերժում ստացավ:
Sky Sports-ի հաղորդմամբ, Քինգի դիմաց պահանջել են 50 մլն ֆունտ, որը անգլիական գրանդը չի վճարել: «Յունայթեդը» փոխարինող է փնտրում վնասվածք ստացած Մարկուս Ռեշֆորդին:
Ակումբը հիմա այլ տարբերակներ է դիտարկում: Քինգը մանչեսթերյան ակումբի սանն է: Նա ակումբի երիտասարդական թիմում խաղացել է Սուլշերի գլխավորությամբ: