«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Պալմեյրասի» կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Բարսելոնան» ու «Պալմեյրասը» համաձայնության են եկել. ֆուտբոլիսն ակումբին կմիանա 2020 թվականի հուլիսի 1-ին:
Agreement with @Palmeiras for the transfer of @_matheusf
— FC Barcelona (@FCBarcelona) January 31, 2020
He will join the club in July 2020
Տրանսֆերի արժեքը կազմել է 7 մլն եվրո՝ գումարած 3 մլն եվրո որպես բոնուս: Ֆուտբոլիստն ակումբի հետ 5-ամյա պայմանագիր կկնքի, որն ուժի մեջ կմտնի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը: Նրա հրաժարագինը 300 մլն եվրո է կազմում:
Ֆերնանդեսը «Բոտաֆոգոյի» սան է: Ֆուտբոլիստը «Պալմեյրաս» է տեղափոխվել անցած տարի 4 մլն եվրոյի դիմաց: Անցած մրցաշրջանում բրազիլաին ակումբային մակարդակում 11 հանդիպման է մասնակցել: 21-ամյա կիսապաշտպանի ակտիվում 1 գոլ կա: