Բելգիայի Հերենտալս քաղաքում այսօր կկայանա ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի երկրորդ տուրի` Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը:
Խաղը կմեկնարկի 20:30-ին:
Հիշեցնենք` առաջին տուրում մեր ընտրանին մրցել է Բելգիայի հավաքականի հետ ու 2:5 հաշվով ցավալի պարտություն կրել: Իսկ Մոնտենեգրոյի ընտրանին 9:2 հաշվով հաղթել է Շոտլանդիային:
Առաջին տուրից հետո Մոնտենեգրոյի ֆուտզալի հավաքականը գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, Բելգիան երկրորդն է` դարձյալ 3 միավորով, իսկ Հայաստանի ու Շոտլանդիայի հավաքականները 0-ական միավորով հանգրվանել են մրցաշարային աղյուսակի 3-րդ և 4-րդ հորիզոնակններում համապատասխանաբար: