Լոնդոնի «Արսենալում» վարձակալական հիմունքներով հանդես եկող Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ապագայի վերաբերյալ հստակություն կա։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, իսպանացի ֆուտբոլիստը համաձայնվել է մնալ «Արսենալում» մինչև մրցաշրջանի ավարտը։ Սեբալյոսը 2019-ի ամռանն է տեղափոխվել Լոնդոն ու հիմա ունի խաղաժամանակի խնդիր։
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է, որպեսզի Սեբալյոսը մնա ու պայքարի իր տեղի համար «Արսենալի» կազմում։
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր իսպանական «Վալենսիան»։