Իտալական «Ռոման» հույս ունի մշտական պայմանագիր կնքել Քրիս Սմոլինգի հետ, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Գայլերի» սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչին հայտարարել է, որ վերջին խոսքը լինելու է ֆուտբոլիստինը․
«Շանս կա։ Խաղացողը կընտրի, թե ինչ է ուզում։ Եթե նա իսկապես ցանկանա պայմանագիր կնքել մշտական սկզբունքով, մենք ուրախ կլինենք դրա համար»,-ասել է Պետրաչին Daily Mail-ի հետ զրույցում։
Քրիս Սմոլինգը 2019-ի ամռանն է տեղափոխվել «Ռոմա»։