Թեթև աթլետիկայի ձմեռային աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենար այս տարվա մայիսին չինական Նանկին քաղաքում, պաշտոնապես հեռաձգվել է ու տեղի կունենա 2021 թվականի մարտին: Պատճառը կորոնավիրուսի տարածումն է, որի հետևանքով արդեն 130-ից ավելի մարդ է մահացել:
Այս մասին հայտնում է աթլետիկայի ֆեդերացիայի համաշխարհային ասոցիացիան (World Athletics):
«Մենք համաձայնության ենք եկել ԱԱ-ի կազմակերպիչների հետ ու առաջնությունը հետաձգվել է մինչև 2021 թվականի մարտը: Մենք որոշեցինք չչեղարկել առաջնությունը, քանի որ մեր մարզիկներից շատերը ցանկանում են, որ այն կայանա»,- ասվում է World Athletics-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ասոցիացիայում հայտարարել են նաև, որ ղեկավարությունը դիտարկել է առաջնությունը մեկ այլ երկիր տեղափոխելու տարբերակը, սակայն կորոնավիրուսի` նաև Չինաստանի սահմաններից դուրս տարածվելու դեպքերի պատճառով որոշվել է հրաժարվել այդ տարբերակից:
Աթլետիկայի աշխարհի առաջնությունը պետք է կայանար մարտի 13-ից 15-ը Նանկինում: ԱԱ-ին պետք է մասնակցեր նաև Հայաստանի ընտրանին: