Առաջին խմբում հանդես եկող «Ուրարտու-2»-ը, նախապատրաստվելով մրցաշրջանի գարնանային հատվածին, այսօր` հունվարի 30-ին, ստուգողական կանցկացնի «Սևանի» հետ:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ հանդիպումը կմեկնարկի ժամը 14:00-ին ու կկայանա «Ուրարտուի» մարզաբազայում:
Առաջին խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Սևանն» ու «Ուրարտու-2»-ը հարևաններ են մրցաշարային աղյուսակում: «Սևանը» 17 խաղից հետո 31 միավորով գտնվում է 6-րդ տեղում, իսկ «Ուրարտու-2»-ը նույնքան խաղից հետո 30 միավոր ունի իր ակտիվում ու 7-րդ տեղում է: