UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսի համար պայքարի տոմսերը ռուս Խաբիբ Նուրմագամեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի միջև կվաճառվեն ուրբաթ՝ հունվարի 31-ին: Այս մասին հաղորդվել է UFC 249 մրցաշարի տոմսային կայքում։
Մարտը Նուրմագամեդովի և Ֆերգյուսոնի միջև կկայանա Նյու Յորքում, ապրիլի 18-ին: Մրցաշարի տոմսերը կարժենան 195 դոլարից մինչև 11157 հազար դոլար, միևնույն ժամանակ, Fight Club Membership-ի անդամները հնարավորություն ունեն ձեռք բերել ամենաէժան տոմսերը 92 դոլարով: