Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում «Ինտերը» հյուրընկալել էր «Ֆիորենտինային»։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջնամասում։ 44-րդ րոպեին «ներաձուրիներին» առաջ մղեց Անտոնիո Կանդրեվան։ 60-րդ րոպեին Մարտին Կասերեսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 7 րոպե անց Նիկոլո Բարելան խփեց տանտերերի հաղթական գնդակը։ «Ինտերը» հաղթեց 2-1 հաշվով ու նվաճեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։
Հավելենք, որ «Ինտերի» կազմում իր նորամուտը նշեց Քրիստիան Էրիկսենը։ Դանիացին 66-րդ րպեին դուրս է եկել փոխարինման։
Եզրափակչի ուղեգրի համար Անտոնիո Կոնտեի թիմը կպայքարի «Նապոլիի» հետ։