Իսպանիայի Գավաթի (Copa del Rey) խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Լեգանեսին»:
Կատալոնական թիմը հաղթեց 5:0 հաշվով: Դուբլ է ձևակերպել Մեսսին, մեկական անգամ աչքի են ընկել Գրիզմանը, Լանգլեն և Արթուրը:
Այսպիսով, Կիկե Սետյենի գլխավորած թիմը դուրս է գալիս Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: