Այսօր հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Այդ առիթով Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստը գրառում է կատարել Twitter-ի իր էջում.
«Ինձ համար միշտ պատիվ է ընտրվել իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ: Արդեն 9-րդ անգամ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են»:
It is always an honor for me to be voted as MY COUNTRY’s Player of the Year, for the 9th time now 🇦🇲🏅Thanks to all those who have voted 👊🏻👊🏻👊🏻 #armenia #bestplayer #award #micki #mkhitaryan #heno pic.twitter.com/Mle8pfQaKX
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) January 29, 2020