«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նախատեսել էր գնել «Էվերթոնի» կիսապաշտպան Ռիչարլիսոնին։
Կատալոնական ակումբը 22-ամյա կիսապաշտպանի համար 100 միլիոն եվրո է առաջարկել «Էվերթոնին», սակայն մերժում է ստացել։
«Իրիսների» ղեկավարությունը միանգամից մերժել է «կապտանռնագույնների» առաջարկը, պնդում է Sky Sports-ը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ռիչարլիսոնը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։