Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա մադրիդյան դերբիում, հայտնում է AS-ը:
Պորտուգալացին մկանային վնասվածք է ստացել «Լեգանեսի» դեմ խաղում (0-0) և բաց է թողել թիմի մարզումները:
Հիշեցնենք, որ «Ռեալ» — «Աթլետիկո» հանդիպումը կկայանա շաբաթ օրը ՝ փետրվարի 1-ին:
Նշենք, որ այս խաղում «Արքայական ակումբին» չի օգնի Էդեն Ազարը: