Իտալական գավաթի քառորդ եզրափակիչում «Միլանը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Տորինոյին» (4:2):
Այս հաղթանակը ռոսոներների 5-րդ անընդմեջ հաղթանակն էր՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը: «Միլանը» Ա Սերիայում հաղթել է «Կալյարիին», «Ուդինեզեին» և «Բրեշիային», ինչպես նաև գավաթային խաղերում ՍՊԱԼ-ին և «Տորինոյին»: Վերջին անգամ միլանացիները 5 անընդմեջ հաղթանկ էին տարել 2018-ի փետրվարին: