Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները:
Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ:
84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
Հիշեցնենք` ArmSport-ի եռյակը ևս այս տեսքն ուներ: