«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ինստագրամյան հետևորդների թվով գերազանցել է բոլորի աստղերին՝ հավաքելով 200 միլիոն հետևորդ: Նա առաջին մարդն է, ում հետևորդների թիվը գերազանցել է 200 միլիոնի շեմը։
Ինստագրամում առաջատարների եռյակում է նաև երգչուհի Արիանա Գրանդեն՝ 173 միլիոն հետևորդով և դերասան Դուեյն Ջոնսոնը՝ 170 միլիոն հետևորդով: