«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին ձեռք բերելու մասին:
25-ամյա պորտուգալացին վաղը բուժզննում է անցնելու, որից հետո ստորագրելու է պայմանագիրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈւ-ն ֆուտբոլիստի համար վճարելու է 55 միլիոն եվրո, գումարած 25 միլիոն բոնուսների տեսքով:
Ֆերնանդեշի հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր, աշխատավարձը կկազմի տարեկան 6 միլիոն եվրո: