Չինաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի պատվիրակությունը մեկուսացվել է Ավստրալիայում`կորոնավիրուսի հավանական տարածումը կանխելու համար, հայտնում է ABC-ն:
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում չինացիները պետք է անցկացնեն Օլիմպիական խաղերի որակավորման խաղը Ավստրալիայի հավաքականի դեմ:
«Չինական պատվիրակությունը հասկանում է իրավիճակը, ինչպես և Չինաստանի հյուպատոսարանը: Դա կանխարգելիչ միջոցառում էր, և խաղացողներից ոչ մեկը հիվանդության ախտանիշ չունի», — ասել է Քուինսլենդի առողջապահության վարչության պետ Ժանետ Յանգը: