Իտալական «Լացիոն» հետաքրքրված է «Հերտայի» կիսապաշտպան Յավայրո Դիլրոսունի ծառայություններով, հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ իտալական ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են վարել 21-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ և ստացել են նրա համաձայնությունը:
Նշվում է, որ «Լացիոն» 15 միլիոն եվրո է առաջարկում երիտասարդ ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ «Չելսին» նուևյնպես ցանկանում է գնել նիդեռլանդացի ֆուտբոլիստին:
Բունդեսլիգայի այս առաջնությունում Դիլրոսունը անցկացրել է 18 հանդիպում և դարձել՝ 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: