Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը փետրվարի 4-ից 7-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը:
Պատանեկան հավաքական են հրավիրվել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Գևորգ Տարախչյանը, Տիգրան Դանիելյանը, Կորյուն Սեդրակյանն ու Ռուբեն Եսայանը։