Չինաստանում աթլետիկայի 2020 թվականի աշխարհի առաջնության անցկացումը հարցականի տակ է` երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով:
Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան ուշադրությամբ հետևում է իրավիճակի զարգացմանը, ու նաև բանակցություններ է վարում առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ (WHO);
Վերջնական որոշում դեռևս կայացված չէ, այդ իսկ պատճառով կազմակերպիչները ԱԱ-ի մեկնարկից 7 շաբաթ առաջ շարունակում են պատրաստվել միջոցառմանը:
Կազմակերպիչները հույս ունեն, որ դեռ ժամանակ կա իրավիճակը վերահսկելու համար: Նրանք նաև նշում են, որ Նանկինը 280 մղոն հեռավորության վրա է գտնվում Ուհան քաղաքից, որն էլ համաճարակի էպիկենտրոնն է: Սակայն համաճարակի արագ տարածումը, որի պատճառով ավելի քան 2000 մարդ վարակվել է, 56-ը մահացել են, իսկ չինական 3 քաղաք արգելափակվել է, լուրջ մտահոգությունների պատճառ է դարձել:
2020 թվականի աթլետիկայի աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել չինականա Նանկին քաղաքում մարտի 13-ից 15-ը:
Նշենք` աթլետիկայի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցի նաև Հայաստանի հավաքականը: